Ford մեքենաները կկարողանան ինքնուրույն կայանել

FordFord ընկերությունը ներկայացրել է մեքենաների կայանման համակարգի նախատիպ, որը թույլ կտա վարորդին կանգնեցնել մեքենան կայանատեղիում՝ սեղմելով ընդհամենը մեկ կոճակ հեռակառավարման վահանակի վրա: Ընկերությունը ներկայացրեց նորամուծությունը Ford Futures ցուցահանդեսի ժամանակ Բելգիայի Լյումել քաղաքում:

Ford S-Max նոր մոդելի վրա տեղարդված համակարգը կարող է կառավարել ղեկը, փոխանցումների տուփը, ետ և առաջ տանել մեքենային, ինչը թույլ է տալիս կայանել մեքենան առանց վարորդի միջամտության: Համակարգը ամբողջությամբ իր վրա է վերցնում ղեկավարումը և նույնիսկ կարող է ինքնուրույն կայանատեղի փնտրել՝ շնորհիվ ուլտրաձայնային սենսորների: Ավտոմատ համակարգը կարող է տեղավորել մեքենան իր չափսերից միայն քսան տոկոսով մեծ տարածքում:

Վարորդին պարտադիր չէ գտնվել մեքենայում կայանման ժամանակ, ամբողջ համակարգը հնարավոր է կարավառել: Կոճակը անհրաժեշտ է սեղմած պահել կայանման ամբողջ գործընթացի ընթացքում, մինչև մեքենան չվերջացնի աշխատանքը:

Աղբյուրը՝ Digit.ru