Google Maps-ում հնարավոր կլինի գտնել միջոցառումներ

Google-Maps-LogoՀոկտեմբերի 9-ին Google-ը հայտարարեց, որ ավելացնում է նոր հնարավորություններ իր քարտեզների մեջ, որպեսզի օգտագործողները կարողանան կատարել հատուկ որոնումներ, օրինակ` գտնել հասանելի հյուրանոցներ, թռիչքներ, ռեստորաններ կամ տեսնել սպասվող իրադարձությունների ցուակը:

Նոր հնարավորությունը ծանոթ է թվում, որովհետև Google-ը արդեն սկսել է փորձարկել այդ գործիքների մի մասը օգոստոս ամսին:

Նոր Google Maps-ում օգտագործողները կկարողանան նշել մեկից ավելի վերջնակետ մեկ ուղևորության համար: Սկզբնական կետը ընտրելուց հետո մարդիկ կարող են “+” կոճակին սեղմել` ավելացնելու համար ճանպարհին սպասվող կանգառները: Հնարավորությունը հասանելի կլինի ավտոմեքենայի, հեծանիվի և քայլելու ուղեգիծների համար:

Օգտագործողները նաև կկարողանան գտնել և ամրագրել ինքնաթիռների թռիչքներ, հյուրանոցների սենյակներ, ռեստորանների սեղաններ: Հնարավորությունը հասանելի կլինի միայն նրանց համար, ովքեր մուտք են գործել իրենց Google-ի հաշիվը: Բացի այս ամենից, մարդիկ կկարողանան գտնել տարբեր միջոցառումներ տարբեր տեղանքների համար՝  համերգներ, շնորհանդեսներ, փառատոններ և այլն:

Աղբյուրը՝ pcworld.com