Հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում անցկացվելու է Nokia World միջոցառումը, որի գովազդի վրա պատկերված են երեք նոր սարքեր` սմարթֆոն, պլանշետ և նոութբուք:
Nokia World-ն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում ընկերությունը ներկայացնում է իր նոր արտադրանքները: Օրինակ` 2012թ.-ին Nokia-ն այս միջոցառմանը ներկայացրեց Nokia Lumia 820 և Lumia 920 սմարթֆոնները:
Գովազդի վրա պատկերված սմարթֆոնը, հավանաբար Nokia Lumia 1520-ն է, որը կունենա 6-դյույմանոց էկրան` 1920 x 1080 կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր և 2 գբ օպերատիվ հիշողություն:
Երկրորդ նոր սարքի` պլանշետի մասին լուրեր պտտվում են շատ վաղուց, սակայն դեռևս ոչինչ պարզ չէ:
Երրորդ նորույթը նոութբուքն է, որի մասին ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ 2009թ. Nokia-ն թողարկեց Nokia Booklet 3G նեթբուքը, որն ուներ Intel Atom պրոցեսոր և աշխատում էր Windows օպերացիոն համակարգով:
Աղբյուրը՝ cnews.ru