Archos-ը ներկայացրել է GamePad 2 խաղային պլանշետը

Archos_GamePad_2Archos ֆրանսիական ընկերությունը թողարկել է GamePad 2 խաղային պլանշետը, որն աշխատում է Android 4.2-ով: Սարքն ունի 7 դյույմանոց HD-էկրան և երկու կողմերից ջոստիկներ:

Պլանշետը համալրված է քառամիջուկ ARM Cortex-A9 պրոցեսորով,  8 կամ 16 գիգաբայթ microSD հիշողության քարտով, 2գբ օպերատիվ հիշողությամբ, Wi-Fi-ով, Wireless Display-ով, Bluetooth-ով, դիմային տեսախցիկով, ներկառուցված խոսափողով և Mini HDMI մուտքով:

GamePad 2-ը կհայտնվի վաճառքում հոկտեմբերի վերջին և Եվրոպայում  կարժենա 180 եվրո, իսկ ԱՄՆ-ում `200 դոլար:

Աղբյուրը՝ iguides.ru