Microsoft-ը խոստանում է արագ հաստատել Windows 8.1-ի հավելվածները

Steve BalmerՏՏ հսկան ծրագրավորողներին իր օպերացիոն համակարգի թարմացման պաշտոնական թողարկումից հետո հայտարարեց, որ Windows 8.1-ի համար պատրաստված հավելվածները այսուհետ կհաստատվեն ընդունելուց հետո ոչ ավելի քան հինգ օրվա ընթացքում:

Դա նշանակում է, որ սկսած հոկտեմբերի 18-ից, երբ Windows 8.1-ը բոլորին հասանելի կլինի ներբեռման համար, հավելվածներ պատրաստողները ստիպված չեն լինի շատ սպասել իրանց ծրագրի հրապարակմանը:

Windows 8-ի ծրագրերի խանութում կա ավելի քան 100 հազար հավելված: Նոր թարմացումից հետո վիրտուալ խանութում սպասվում է հավելվածների քանակի կտրուկ աճ:

Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ հավելվածները չեն հրապարակվելու մինչև օպերացիոն համակարգի հիմնական թարմացումը, բայց այժմ գործընթացը շատ ավելի արագ կընթանա: Windows 8.1-ը ներբեռնելուց հետո առաջին օրերին դուք չեք կարողանա օգտագործել ոչ մի հավելված, բայց մի քանի օր անց հավելվածները արագ  կհրապարակվեն մեծ քանակով:

Աղբյուրը՝ techcrunch.com