Samsung-ի նոր flip-հեռախոսն ունի քառամիջուկ պրոցեսոր

Samsung-ի նոր flip-հեռախոսն ունի քառամիջուկ պրոցեսոր

samsung-w2014-flip-phoneSamsung-ը թողարկել է Android օպերացիոն համակարգով աշխատող երրորդ flip-հեռախոսը, որն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր:

Հեռախոսի տեխնիկական մյուս տվյալները դեռ պաշտոնապես հայտարարված չեն, սակայն ցանցում հայտնված լուսանկարներից պարզ է դառնում, որ այս մոդելը` SM-W2014, կունենա 13 մպ տեսախցիկ: Սպասվում է, որ մոդելը համալրված կլինի 2 գբ օպերատիվ հիշողությամբ: Ինչ վերաբերում է էկրանին, ապա հնարավոր է` հեռախոսն ունենա 3.67-դյույմանոց 800×480 պիկսել թույլատրությամբ էկրան:

Հիշեցնենք, որ վերոնշյալ մոդելից առաջ Samsung-ը թողարկել է  Galaxy Golden և Hennessy մոդելները, որոնք նույնպես flip-հեռախոսներ են:

Աղբյուրը՝ cnet.com