Հոկտեմբերի 22-ին Apple-ը կանցկացնի նոր արտադրանքների շնորհանդես

Հոկտեմբերի 22-ին Apple-ը կանցկացնի նոր արտադրանքների շնորհանդես

apple eventԱմերիկյան Apple ընկերությունը հրավերներ է ուղարկել մամուլի ներկայացուցիներին՝ մասնակցելու հոկտեմբերի 22-ին Սան-Ֆրանցիսկոյի Արվեստների Թատրոնի Yerba Buena կենտրոնում կայանալիք միջոցառմանը:

Ենթադրվում է, որ այդ օրը ընկերությունը կներկայացնի իր նոր iPad պլանշետները, Mac համակարգիչներ և Maverick ՕՀ-ն: Հրավիրատոմսերը զարդարված են գունավոր տերևներով և «Մենք դեռ շատ բան ունենք ցուցադրելու» գրությամբ:

Apple-ը, որը նախորդ ամիս թողարկեց iPhone-ի երկու նոր մոդել պատրաստվում է այս աշնանը մի շարք այլ թարմացումներ ներկայացնել՝ ամանորյա գնումների ակտիվ շրջանի համար:

Աղբյուրը՝ businessweek.com