Apple-ն աշխատանքի է ընդունել Burberry-ի ղեկավարին

Apple-ն աշխատանքի է ընդունել Burberry-ի ղեկավարին

Angela-Ahrendts-Burberry-006Apple ընկերությունը հայտարարել է, որ Burberry ընկերության ղեկավար Անջելա Ահրենցն այսուհետ կղեկավարի Apple-ի վաճառքի բաժինը: Նա կփոխարինի Ջոն Բրոուվեթին, ով լքել է ընկերությունը 2012-ի հոկտեմբերին:

Ահրենցը, նախքան բրիտանական Burberry-ի ղեկավար դառնալը, մեծ փորձ է ունեցել նորաձևության ոլորտում՝ լինելով Liz Claiborne-ի գործադիր փոխնախագահը և Donna Karan International-ի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսին Apple-ն աշխատանքի է ընդունել նաև Փոլ Դնյովին, ով Yves Saint Laurent ընկերության ղեկավարն էր:

Աղբյուրը՝ cnet.com

Բաժիններ: Բիզնես