Google Maps-ը թարմացրել է իր iOS հավելվածը

Google Maps-ը թարմացրել է իր iOS հավելվածը

google mapsՔարտեզագրման հսկան թարմացրել է iPhone-ի և iPad-ի համար նախատեսված իր Google Maps հավելվածը: Նոր թարմացումը ներառում է ճանապարհային երթևեկության ցուցադրման նոր համակարգ, ուղեցույցներ սկսնակ օգտագործողների համար: Բացի դրանից, ծրագիրը համալրվել է արաբերենով և եբրայերենով:

Հավելվածի 2.3.4 տարբերակն ունի նոր նավարկման համակարգ, որն օգտագործողներին օգնում է ավելի հեշտ կողմնորոշվել ճանապարհին: iOS հավելվածն այժմ ունի ավելի փոքր քարտեզ՝ ճանապարհի ընտրման և ուղղությունները համեմատելու հնարավորությամբ՝ հիմնված երևթևեկության ծանրաբեռնվածության և այլ պայմանների վրա: Դե իսկ նոր “tips and tricks” բաժինն օգտագործողներին խորհուրդներ է տալիս հավելվածի ճիշտ օգտագործման և տարբեր հնարավորությունների մասին:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր