Mail.Ru Group-ը 15 տարեկան է

Mail.Ru Group-ը 15 տարեկան է

Mail.Ru logoՌուսական Mail.Ru Group ինտերնետային ընկերությունը նշում է իր 15-ամյակը: «Почта Mail.Ru» փոստային ծառայությունը գործարկվել է 1998թ., որից երեք տարի անց հիմնադրվել է Mail.Ru իննֆորմացիոն-ժամանցային պորտալը, իսկ 2005-ին՝ Mail.Ru Group ընկերությունը:

comScore-ի տվյալներով՝ Mail.Ru Group-ի ծառայությունների՝ «Одноклассники» և «Мой Мир» սոցցանցերի, փոստային ծառայության, Mail.Ru պորտալի, ինչպես նաև HeadHunter նախագծի օգտագործողների թիվն անցնում է 100 միլիոնը:

Իր գործունեության ընթացքում Mail.Ru Group-ը երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. առաջին անգամ դա պատահեց, երբ  2000թ.-ի փետրվարին Mail.Ru փոստային ծառայությունում գրանցվեց միլիոներորդ օգտագործողը: Իսկ 2013-ին Warface խաղի օնլայն օգտագործողների քանակը հասավ ռեկորդային թվի:

Աղբյուրը՝ digit.ru