Հայաստանում Սինոփսիսի ուսումնական դեպարտամենտն ավարտեցին 102 շրջանավարտ

SynopsysՍինոփսիս ընկերությունը այսօր հայտարարեց, որ 102 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի և գործընկեր համալսարանների համատեղ կրթական ծրագիրը:

Տարբեր հարգի դիպլոմներ ստացան երեք համալսարանների ուսանողներ, այդ թվում  35 բակալավր և 37 մագիստրոս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), 10 բակալավր և 7 մագիստրոս Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 13 բակալավր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից (ԵԿՏԱ):

2004 թ. ՍԱՈՒԴ-ի հիմնադրման օրվանից ի վեր ավելի քան 550 շրջանավարտ ավարտել են այս ծրագիրը:

Սինոփսիսի համալսարանական ծրագրի հովանու ներքո ՍԱՈՒԴ-ը ուսանողներին տրամադրում է համաշխարհային որակի կրթություն ստանալու համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ արդյունաբերություն-բուհ համագործակցության  փորձարկված  մոդելի վրա հիմնված մրցունակ ուսումնական ծրագրեր, Սինոփսիսի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ և ուսումնական նախագծման փաթեթներ, բարձր որակավորում և փորձ ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմ, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական ենթակառուցվացք և միջավայր: Բացի այդ, ՍԱՈՒԴ-ում գործում են համապարփակ տեխնիկական գրադարան և ժամանակակից խոհանոցային գոտի: