Նոյեմբերի 1-ից iPhone 5s-ը պաշտոնապես կվաճառվի Հայաստանում

iPhone 5S goldiPhone 5s-ը նոյեմբերի 1-ից պաշտոնապես կլինի Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են Orange Արմենիա ընկերության մամլո ծառայությունից: Հիշենք, որ վերջինս Հայաստանում iPhone բրենդի պաշտոնական վերավաճառողն է: Օրանժ Արմենիայի խոսքով, Հայաստանում արդեն մեկնարկել է նախնական պատվերների ընդունումը:

Օրանժի ծառայություններին բաժանորդագրվելու դեպքում այն կարելի է ձեռք բերել անգամ 270,000 դրամով: Բոլոր սակագները կարելի է ծանոթանալ Orange-ի պաշտոնական էջում: