Amazon-ը և HTC-ն համատեղ կթողարկեն սմարթֆոն

Amazon_SmartphoneԹայվանական HTC ընկերությունը և Amazon ինտերնետ-ծառայությունը միասին աշխատում են նոր սմարթֆոնի վրա: Հաղորդում է Financial Times-ը:

Սպասվում է, որ համատեղ արտադրանքը կներկայացվի արդեն 2014-ի սկզբին: HTC-ն վերջին ժամանակներս ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ սմարթֆոնների շուկայում ընկերության մասնաբաժինը վերջին եռամսյակում կրճատվել է 2,8%-ով:

HTC-ի և Facebook-ի համատեղ թողարկած First սմարթֆոնն այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ. հեռախոսի թողարկումից կարճ ժամանակ անց ամերիկյան AT&T օպերատորը երկամյա պայմանագրի պարագայում իջեցրեց սմարթֆոնի գինը 100 դոլարից 1 դոլար:

Financial Times-ը գրում է, որ Amazon-ն արդեն վաղուց է, ինչ ծրագրում է մտնել սմարթֆոնների շուկա: Ինչ վերաբերում է HTC-ին, ապա համագործակցությունն Amazon-ի հետ կարող է բավական եկամտաբեր դառնալ՝ հաշվի առնելով, որ Amazon-ը ԱՄՆ-ում պլանշետ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է: