NASA-ն դադարեցրել է իր աշխատանքը

Photo by NASA
Photo by NASA

Ամերիկացի տիեզերագնացները դեռևս կարողանում են թվիթներ կատարել տիեզերքից` չնայած վերջերս տեղի ունեցած ԱՄՆ կառավարության ֆինանսավորման կանգնեցմանը: Տիեզերական ծառայությունների ծրագրերը կանգնել են կառավարության բյուջեից ֆինանսավորվող մնացած կառույցների հետ միաժամանակ, բայց տիեզերագնացներ Քարին Նիբերգն ու Մայք Հոփկինսը շարունակում են ուղարկել սոցցանցեր գրառումների կայուն հոսք միջազգային տիեզերակայանից:

Տիեզերագնացները ակտիվ են հատկապես Twitter միկրոբլոգային հարթակում՝ @AstroIllini և @AstroKarenN օգտանուններով: NASA-ն անհանգստանում է իր՝ տիեզերքում գտնվող լաբորատորիայում ուսումնասիրություններ կատարող աշխատակիցների անվտանգության համար: Նրանց այժմ աջակցում է Հյուսթոնում գտնվող NASA-ի Johnson Space Center-ը: Տիեզերագնացները կլինեն նրանց ուշադրության կենտրոնում մինչ կառավարությունը կվերսկսի իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների միջև կառավարության բյուջեի շուրջ անհամաձայնությունների պատճառով պետական մարմինների մեծամասնությունը մնացել են առանց ֆինանսավորման և կանգնեցրել են աշխատանքները անհայտ ժամկետով: Ավելի քան 800 հազար պետական աշխատող հոկտեմբերի 1-ից չվճարվող հանգստի է գնացել: Աշխատանքը շարունակում են միայն ամենաանհրաժեշտ պետական կառույցները՝ սոցիալական ծառայությունը, փոստը, զինվորական կառույցների մի մասը, բանտերը և սահմանապահական կետերը: NASA-ն նույնպես մնացել է առանց ֆինանսավորման, բացառություն է կազմում միայն թռիչքների կառավարման կենտրոնը: Այժմ NASA-ի վեբ-կայքը, հանրության հետ կապերի բաժինը և NASA TV-ն չեն աշխատում:

Աղբյուրը՝ mashable.com