Թողարկվել է Windows 8.1-ի համար նախատեսված Facebook հավելված

Թողարկվել է Windows 8.1-ի համար նախատեսված Facebook հավելված

Windows 8 օգտագործողներն այսուհետ կարող են օգտվել հատուկ այս օպերացիոն համակարգի համար նախատեսված Facebook հավելվածից, որը համալրված է սոցցանցի բոլոր հնարավորություններով:

Լուսանկարը՝ The Verge

Լուսանկարը՝ The Verge

Հավելվածը շատ նման է սմարթֆոնների համար նախատեսված տարբերակին. օրինակ՝ ձախ մասում գտնվող մենյուն թույլ է տալիս արագ անցում կատարել լրահոսին, ընկերների ցուցակին, միջոցառումներին, խմբերին և այլն:

Թեև հավելվածը հասանելի է Windows 8.1 օպերացիոն համակարգի համար, բայց տեղադրված է նաև Windows 8-ի Store-ում և պահանջում է կատարել 8.1 թարմացումը:

Աղբյուրը՝ theverge.com