Intel-ը կթողարկի 99 դոլարանոց պլանշետ

Intel-ը կթողարկի 99 դոլարանոց պլանշետ

intel officeԱմերիկյան Intel ընկերության տնօրեն Բրայան Կրժանիչը խոստացել էր, որ Intel-ը 150 դոլար արժեքից մատչելի նոր պլանշետներ կթողարկի ամանորյա գնումների ակտիվ շրջանի համար: Իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ Կրժանիչը նշել է, որ՝ հաշվի առնելով ընկերության ամսական եկամուտներ հաշվետվությունը՝ հնարավոր է, որ նոր սարքավորումները ավելի ցածր արժենան, քան սպասվում էր. պլանշետները` 99 դոլար, Haswell նոթբուքները` 299 դոլար և հիբրիդ (նոթբուք և պլանշետ) պլանշետները` 349 դոլար:

Հիշենք, որ անցած ամիս Intel-ը թողարկեց իր հայտնի պրոցեսորների Atom շարքի նոր մոդել` Bay Trail-ը, որը կօգտագործվի ոչ միայն համակարգիչներում և նոութբուքներում, այլև՝ պլանշետներում:

Հիշենք, որ նոր արտադրանքի անսպասելի ցածր գնով երկու տարի առաջ բոլորին զարմացրել էր Amazon ընկերությունը` իր առաջին Kindle Fire պլանշետով, որի արժեքն էր 199 դոլար:

 Աղբյուրը՝ mashable.com