Adidas-ը թողարկել է Android-ժամացույցներ

Adidias miCoach Smart Run

Adidas-ը ներկայացրել է miCoach Smart Run խելացի ժամացույցները, որոնք օգնում են ֆիտնեսի սիրահարներին մարզվել անհատական ծրագրով:

Ի տարբերություն այլ խելացի ժամացույցների՝ Pebble-ի կամ Samsung Galaxy Gear-ի, miCoach Smart Run ժամացույցներն աշխատում են ինքնուրույն, ոչ թե սմարթֆոնին կցված: Այս սարքերի վրա տեղադրված է Android 4.1 օպերացիոն համակարգ, իսկ սենսորային էկրանը 1,45 դյույմ է՝ 184×184 թույլատրությամբ:

Ժամացույցը կարողանում է տվյալներ հավաքել զարկերակի, քայլերի քանակի, վազքուղու երկարության և վազքի արագության մասին: Այնուհետև տվյլաները wi-fi-ի միջոցով ուղարկվում են օնլայն ծառայությանը, որը կազմում և ուղարկում է օգտագործողին անհատական մարզումների ծրագիրը:

Adidas miCoach Smart Run-ը կարելի է օգտագործել նաև որպես երաժշտական նվագարկիչ:  410 մԱհ մարտկոցն ապահովում է սարքի 14-օրյա աշխատանքը՝ սպասողական ռեժիմում, իսկ ամենաակտիվ ռեժիմում ժամացույցն աշխատում է ընդամենը 4 ժամ:

ԱՄՆ-ում այս սարքն արդեն հասանելի է 399 դոլարով, իսկ թե ինչ կարժենա այն այլ երկրների համար, չի հաղորդվում: