Chevrolet-ի նոր մեքենաներում կաշխատի Siri համակարգը

chevroletApple-ն անցած տարվա ընթացքում ներկայացրեց Eyes Free ֆունկցիան, որը թույլ է տալիս վարորդներին «կանչել» Siri ձայնային օգնականին հատուկ կոճակի միջոցով: Մեքենա արտադրող ավելի քան 10 ընկերություններ սկսեցին համագործակցել Apple-ի հետ՝ այս ֆունկցիան օգտագործելու համար, և այսօր General Motors ամերիկյան կոնցերնը հայտարարում է, որ 2014-ին Chevrolet Cruze, Camaro, Volt, Malibu, SS և Equinox մոդելները կապահովեն Eyes Free ֆունկցիան:

Eyes Free տեխնոլոգիան աշխատում է հետևյալ կերպ. վարորդը միացնում է իր iOS-սարքը մեքենային, իսկ հատուկ կոճակի միջոցով ակտիվացնում Siri-ն՝ առանց սարքը ձեռքը վերցնելու:

Apple-ի հետ արդեն համագործակցում են Mercedes, Land Rover, Jaguar, Audi, Toyota, Chrysler, Honda և BMW ընկերությունները, սակայն առաջինը Eyes Free կոճակով համալրվել են Chevrolet Sonic և Spark մոդելները:

Աղբյուրը՝ yablochno.com