Facebook-ը փոխել է օգտագործման կանոնները դեռահասների համար

Facebooks-PrivacyՍոցիալական ցանցը փոխել է դեռահասների կողմից գրառումներ կատարելու կարգավորումները: Այսուհետ 17 տարեկանից փոքր օգտագործողները կարող են հրապարակային գրառումներ կատարել: Չնայած, որ նրանց գրառումները լռելյայն տեսանելի կլինեն միայն ընկերներին, սակայն կլինի հնարավորություն դրանք տեսանելի դարձնել բոլորին:

Facebook-ն այս թարմացման մասին հայտնել է իր պաշտոնական բլոգում և նշել, որ 13-ից 17 տարեկան օգտագործողներն իրենց ընկերների միջոցով ավելի մեծ լսարան են կարողանում հավաքել և սահմանափակումն այլևս անիմաստ է: Ինտերնետ հսկան, սակայն, լուրջ է վերաբերվում իր դեռահաս օգտագործողների անվտանգության հաևցին: Այդ նկատառումով, 17 տարեկանի փոքր օգտագործողներին յուրաքանչյուր գրառումից առաջ տեսանելի կլինի զգուշացում այն մասին, որ նրանց գրառումները, մեկնաբանությունները և այլ բովանդակությունը հասանելի է հանրությանը և նրանք կկարող են փոխել կարգավորումները:

 Աղբյուրը՝ latinopost.com