Google Glass-ում թաքնված հնարավորություններ են հայտնաբերվել

google-glasses

Նորարարական խելացի ակնոց-համակարգիչները կկարողանան տաքսի կանչել, հիշել բաղադրատոմսեր, կատարել պանորամային լուսանկարներ և նույնիսկ օգնել գոլֆ խաղալ: Այս մասին իր ուսումնասիրության մեջ հայտնում է Android Police ինտերնետային ռեսուրսը:

Կայքի մասնագետը վերլուծել է -ի apk ֆայլերը, որոնք օգտագործվում են Android ՕՀ-ում հավելվածները արխիվացնելու համար: Արդյունքում, նա հայտնաբերել է համակարգում բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք արդեն պատրաստված են ծրագրավորողների կողմից, բայց դեռևս ներառված չեն սարքավորման վերջնական տարբերակում:

Ամենահետաքրքիրը նոր ձայնային հրամաններն են, որոնք ակնոցի կառավարման հիմնական միջոցն են հանդիսանում: Նրանց մեջ կան տաքսի կանչելու, թարգմանության, պանորամա լուսանկարելու, չեքին լինելու, վազքը սկսելու և նույնիսկ գոլֆ խաղալու հրամաններ: Նոր հնարավորությունները շատ ավելի կհեշտացնեն նորարարական ակնոցի օգտագործումը:

Աղբյուրը՝ digit.ru