Lenovo-ն թողարկել է Miix 2 նոր պլանշետը

miix-2-w-cover-600x550Չինական ընկերությունը աստիճանաբար փոքրացնում է իր սարքավորումների չափսերը: Նոր 8 դյույմանոց էկրանով պլանշետն արժի 299 դոլար՝ ներառյլա Microsoft Office և Home Student 2013 ծրագրային փաթեթները:

Miix 2-ի չափսերը բավականին փոքր են՝ 5.18 x 8.48 x .32 դյույմ հարաբերակցությամբ: Քաշը ընդհամենը 0.35 կգ է, որը շատ լավ ցուցանիշ է Windows 8.1 օպերացիոն համակարգով աշխատող դյուրակիր պլանշետի համար:

Lenovo Miix 2-ն առաջին պլանշետներից մեկն է, որը հասանելի է Intel Bay Trail քառամիջուկ պրոցեսորով: Atom ընտանքի այս վերջին շարքը նախատեսված է ավելի արագ և երկար աշխատելու համար, քան նախորդ սերունդները:

Miix 2-ի տեխնիկական բնութագիրը՝

  • Intel Bay Trail-T քառամիջուկ պրոցեսոր

  • Genuine Windows 8.1 օպերացիոն համակրգ

  • 8” HD multi-touch էկրան (1280×800) և 178 աստիճան տեսողականություն

  • 2GB LP-DDR3 օպերատիվ հիշողություն

  • 32/64 GB eMMC արտաքին հիշողություն

  • Քաշ: 0.77 ֆունտ.

  • Չափերը: 5.18” x 8.48” x .32”

  • Ներդրված Bluetooth 4.0, 802.11b/g/n Wi-Fi և 3G-GPS3 կապ

  • 2MP դիմային տեսախցիկ / 5MP հիմնական տեսախցիկ

  • 7 ժամից ավելի մարտկոցի աշխատանք

  • Արժեք: $299 (32GB) & $349 (64GB), Պատյան համապատասխան գրիչով՝ $20

Աղբյուրը՝ zdnet.com