Windows 8.1 թարմացման վատ և լավ կողմերը

windows 8.1 start screenMicrosoft-ը որոշ կարևոր բարելավումներ է կատարել Windows 8.1-ի մեջ սկսած հոկտեմբերի 17-ից: Օպերացիոն համակարգին հետապնդող խնդիրները սկսվել էին դեռևս 1 տարի առաջ, երբ Windows 8-ը հասանելի դարձավ օգտագործողներն: Նոր թարմացման մեջ ծրագրային սխալների մի մասն ուղղվել է, բայց դեռևս կան շատ բաց տեղեր:

Թարմացման գործընթացը բավական հեշտ է և հավանաբար անվճար կլինի: Սակայն Windows ավելի հին տարբերակները թարմացնելու համար օգտագործողները ստիպված կլինեն վճարել: Օրինակ հնարավոր է թարմացնել Windows 8.1-ը WIndows 7-ից: Սակայն ավելի հին տարբերակներից` Windows XP-ից և Vista-ից հնարավոր չի լինի կատարել թարմացում:

Թարմացումից հետո օգտագործողները կկարողանան ավելի հեշտ սովորել, թե ինչպես օգտվել ՕՀ-ի նոր տարբերակից: Windows 8.1-ում նոր գործիքների և հավելվածների մասին ավելի բովանդակալից ձեռնարկ կլինի: