ԱՄՆ ԱԱԾ-ն կարող է կարդալ ձեր iPhone-ի հաղորդագրությունները

ԱՄՆ ԱԱԾ-ն կարող է կարդալ ձեր iPhone-ի հաղորդագրությունները

ios_7_imessageԻնֆորմացիոն անվտանգության մասնագեները հաստատել են, որ Apple-ը կարող է կարդալ իր օգտագործողների հաղորդագրությունները: iPhone-ի նոր iMessage-ները հասանելի են նաև ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությանը (NSA):

Ծրագրավորողները ուսումնասիրել են iMessage-ների ուղարկման և ստացման համակարգը և պարզել, որ Apple-ը կարող է պահպանել և դեկոդավորել հաղորդագրությունները: Դրանք տեղափոխման ընթացքում կոդավորված են լինում, սակայն կարող են լինել բանալիներ՝ ստեղծված ծրագրային ապահովումը նախագծողների կողմից` հաղորդագրությունները սկզբնական վիճակի բերելու համար: Հայտնի iOS jailbreak “pod2g” և “gg” հաքերները հայտնաբերել են այդ բանալիները: Նրանցից մեկն իր բլոգային գրառման մեջ նշել է, որ Apple-ը կարող է փոխել բանալիների կառուցվածքը ցանկացած պահի, ինչպես նաև՝ հեշտությամբ ստանալ օգտագործողների նամակների բովանդակությունը: Նա մտավախություն է հայտնել, որ Apple-ը կարող է կիսվել նամակները ընթերցելու հնարավորությամբ ԱՄՆ պետական կառույցների հետ:

Աղբյուր` mashable.com