Lenovo-ն ցանկանում է գնել BlackBerry

Lenovo-ն ցանկանում է գնել BlackBerry

lenovoՉինական ընկերությունը ակտիվ բանակցությունների մեջ է BlackBerry-ի հետ՝ կանադական ընկերության ողջ բիզնեսի ձեռքբերման նպատակով: Lenovo-ն անհաջողության մատնված BlackBerry-ի հետ չհրապարակայնացման պայմանավորվածություն ունի՝ մինչև վերջնականապես չճշգրտվեն գործարքի պայմանները:

Եթե գործարքը կայանա, ապա դա երբևէ ամենանշանակալից գործարքներից մեկը կլինի, երբ չինական ընկերությունը ձեռք է բերում արևմտյան ընկերության բիզնեսը: Հնարավոր է, որ այն մեծ ուշադրության արժանանա ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունների կողմից:

BlackBerry-ն սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող խոշոր կանադական ընկերություն է: Վերջին տարիներին ընկերության մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում անկում է ապրել և այժմ կազմում է ընդհամենը 3%:

Հիշենք, որ Lenovo-ն համակարգիչների և սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր չինական ընկերությունն է: 2005-ին ընկերությունը ձեռք բերեց IBM-ի համակարգիչների արտադրությամբ զբաղվով բաժինը: Այժմ Lenovo-ն առաջին տեղում է անհատական համակարգիչների վաճառքով և հինգերորդ տեղում՝ սմարթֆոնների վաճառքով:

Աղբյուրը՝ wsj.com