Nexus 5-ը հայտնվել է Google Play-ում

Nexus 5-ը հայտնվել է Google Play-ում

Nexus 5Screen_ShotՎերջերս շրջանառվող բազմաթիվ լուրերից հետո, երբ բոլորը սպասում են Google Nexus 5 սմարթֆոնի պաշտոնական ներկայացմանը, սարքը որոշ ժամանակով հայտնվել է Google Play store-ում: Ավելին՝ նշված է եղել նաև գինը՝ սկսած $349 դոլարից: Սակայն սմարթֆոնի հղումը ոչ մի նոր էջ չի բացել, իսկ այժմ նույն տեղում կրկին տեղադրված է Nexus 4-ի գովազդը:

Սպասվում է, որ Nexus 5-ը կաշխատի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և կներկայացվի հոկտեմբեր ամսվա ընթացքում: Կրկին ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ սմարթֆոնի գինը կտատանվի $299-$399՝ 16 ԳԲ-ի համար,  և $449՝ 32ԳԲ-ի համար:

 Աղբյուրը՝ cnet.com