Samsung-ը ներկայացրել է պայթյունաանվտանգ ճկվող մարտկոց

Samsung-ը ներկայացրել է պայթյունաանվտանգ ճկվող մարտկոց

sm.samsung-batteria-stato-solido.600Samsung ընկերությունը Korea Energy Show 2013 ցուցահանդեսին ներկայացրել է ճկվող մարտկոցի նախատիպ, որի գլխավոր առանձնահատկությունը պայթյունաանվտանգ լինելն է:

Նմանատիպ ճկվող մարտկոցներ ավելի վաղ ներկայացրել է նաև LG ընկերությունը, իսկ վերջերս Samsung-ը ներկայացրել է Galaxy Round ճկվող էկրանով սմարթֆոնը, այնպես որ ապագայում ճկվող մարտկոցները կարող են շատ պահանջված դառնալ:

Նշենք, որ Samsung-ի մշակած նախատիպն իրականություն կդառնա ոչ ավելի շուտ, քան 2015թ.:

Աղբյուրը՝ 3dnews.ru

Բաժիններ: Համալրիչներ