YouTube-ի թրաֆիկի 40%-ը ստացվում է բջջայիններից

YouTube-ի թրաֆիկի 40%-ը ստացվում է բջջայիններից

youtube new logoԴեռ երկու տարի առաջ YouTube վիդեոհոսթինգի հոլովակները բջջայինով դիտում էր ընդհանուր այցելուների 6%-ն, իսկ այսօր այս ցուցանիշը հասել է 40%-ի: Այս մասին հաղորդել է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը:

Վերջերս YouTube-ը սկսել է թարմացնել իր բջջային տարբերակները՝ համալրելով դրանք ավելի հարուստ հնարավորություններով: Google-ի բիզնեսի զարգացման ղեկավար Նիկեշ Արորայի խոսքով՝ ընկերությունն այժմ մշակում է գովազդների նոր համակարգ:

Ինչպես Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել էր YouTube-ի վաճառքների բաժնի փոխտնօրեն Լուկաս Ուոթսոնը, վիդեոհոսթինգի՝ բջջայիններից ստացված եկամուտը կես տարում եռապատկվել է:

Ուոթսոնի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում YouTube-ի ՛՛բջջային՛՛ եկամուտը կազմել է մոտ 350 մլն դոլար:

Աղբյուրը՝ Digit.ru