Ինչպես թարմացնել Windows 8.1-ը Windows-ի ավելի հին տարբերակներից

Windows-8_610x343 Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգն իր հետ բերեց բազմաթիվ նոր հնարավորություններ և բարելավումներ: Windows 8.1-ը անվճար հասանելի է Windows 8 օգտագործողների համար: Իսկ թե ինչպես ստանալ նոր ՕՀ-ն, եթե դուք ավելի հին տարբերակ եք օգտագործում, կարող եք տեղեկանալ այս ուղեցույցում:

Windows 8

Windows 8-ից թարմացումը բավական հեշտ և արագ գործընթաց է: Պահպանեք ձեր անձնական ինֆորմացիան և ստուգեք դրայվերների թարմացումները` ՕՀ-ի ներբեռնումը սկսելուց առաջ: Windows 8.1 թարմացումը պահանջում է ավելի քան 3 Գբ տարածք: Գործընթացը սկսելուց առաջ ստուգեք ունե՞ք արդյոք բավական ազատ հիշողություն կոշտ սկավառակի վրա:

Window-8-1-update_610x343

Մուտք գործեք ձեր Microsoft-ի հաշիվ: Windows Store-ում սեղմեք “Update to Windows 8.1 for free” (թարմացնել Windows 8.1 տարբերակն անվճար) կոճակին:

Եթե այդ հնարավորությունը հասանելի չէ, ապա դու պետք է թարմացնեք ձեր համակարգչի Windows patch-ը և տեղարդեք վերջին տարբերակը: Դրա համար պետք է անցնեք այս ճանապարհով Start menu – Charms bar – Settings – Change PC settings – Windows Update: Ստուգեք կա՞ն արդյոք նոր թարմացումներ, տեղադրեք դրանք և վերսկսեք (restart) համակարգչի աշխատանքը:

Screen_Shot_2013-10-17_at_1.13.33_PM_610x371

Եթե թարմացումը դեռևս հասանելի չէ, սպասեք որոշ ժամանակ: Հնարավոր է Microsoft-ը անջատել է ժամանակավորապես թարմացման հնարավորությունը:

Windows8Update_610x395

Windows 7

Windows 8.1-ը Windows 7-ից թարմացնելու համար պետք է օգտագործել Microsoft-ի Upgrade Assistant-ը: Windows 8.1-ը հասանելի է 119.99 դոլարով, իսկ Windows 8.1 Pro-ն` 199.99 դոլարով: ՕՀ-ն կարող եք ձեռք բերել օնլայն՝ ինչպես թվային արտադրանք, կամ գնել ֆիզիկական օրինակը խանութներում:

Windows 8.1-ի համար պահանջվող տեխնիկական պարամետրերն են՝ առնվազն 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն 32-բիթ տարբերակի համար, և 2 Գբ` 64-բիթ տարբերակի համար, 16 Գբ ազատ տարածք կոշտ սկավառակում՝ 32-բիթի համար, և 20 Գբ` 64-բիթի համար և գրաֆիկական քարտ, որը կարող է աշխատել DirectX 9-ի հետ:

Windows 8-ից թարմացման դեպքում անձնական ինֆորմացիան և գրեթե բոլոր հավելվածները պահպանվում են, իսկ Windows 7-ից թարմացման ժամանակ պահպանվում են միայն ձեր անձնական ֆայլերը, ծրագրային ապահովումը չի ինտեգրացվում նոր միջավայրի մեջ:

Windows_8-1

Windows XP/Vista

Դեռևս չկա թարմացման հնարավորություն ՕՀ-ի ավելի հին տարբերակներից: Օգտագործողները ստիպված են ջնջել հին Windows-ը և DVD սկավառակի կամ այլ ինֆորմացիայի կրիչի միջոցով տեղադրել WIndows 8.1-ը: Չմոռանաք պահպանել ձեր ֆայլերը արտաքին հիշողության կրիչի վրա գործընթացից առաջ: Նոր ՕՀ-ն հնարավոր է ձեռք բերել Microsoft-ի խանութներից, ինչպես նաև այլ խանութներից, օրինակ` Best Buy-ից համապատասխանաբար 119.99 և 199.99 դոլարով Home և Pro տարբերակները:

Աղբյուր` cnet.com