Ինտերնետում տարածվել են iPad 5-ի էկրանի լուսանկարները

Ինտերնետում տարածվել են iPad 5-ի էկրանի լուսանկարները

ipad12

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այժմ Apple ընկերության հերթական շնորհանդեսից առաջ մեծանում է ինտերնետում պտտվող չհաստատված լուրերի թիվը՝ կապված ընկերության նոր արտադրանքների հետ:

Այս անգամ հայտնի ՛՛Apple-ագետ՛՛ Սոնի Դիքսոնը հրապարակել է iPad 5-ի էկրանի բարձր որակով լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ պլանշետը շատ ավելի բարակ է, քան 4-րդ սերնդի iPad-ը:

Եթե դատենք այս լուսանկարներով, ապա արտաքին տեսքի այլ նկատելի փոփոխություններ չկան: Ինչևէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերի 22-ին, երբ կայանա  Apple-ի երկար սպասված միջոցառումը:

Աղբյուրը՝ SonnyDickson.com