Ի՞նչ կարող են սոցցանցերը պատմել աշխատանքի դիմողների մասին

social networksԳաղտնիք չէ, որ շատ գործատուներ վերլուծում են աշխատանքի հավակնորդների սոցիալական ցանցերի հաշիվները, որպեսզի ավելի լավ ճանաչեն իրենց հավանական աշխատակցին: Հաճախ գործատուները սխալ եզրակացություններ են անում մարդկանց մասին՝ հիմնվելով նրանց օնլայն գործունեության վրա:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործատուները, որոնք մերժում են դիմորդին ոչ դուրեկան գրառման կամ նկարների համար, հնարավոր է, կորցնում են տաղանդավոր աշխատակցի:

Հյուսիսային Կարոլինայի Պետական Համալսարանի հոգեբանության ամբիոնի հրապարակած ուսումնասիրությունը առանձնացրել է աշխատանքի դիմորդների օնլայն վարքի և բնավորության գծերի միջև կապերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ նրանց աշխատանքի որակի վրա:

Ըստ հետազոտողների, մարդկանց օնլայն վարքը արտացոլում է բնավորության հինգ գծեր՝ էքստրավերտություն, զիճողականություն, բարեխղճություն, էմոցիոնալ կայունություն և ազատ նոր փորձի համար: Նրանք հիմնականում կենտրոնացել են երկու տիպի գրառումների վրա՝ ոչ ցենզուրային արտահայտությունների օգտագործմամբ և ալկոհոլի կամ թմրանյութերի հետ կապ ունեցող:

Ձեր ապագա աշխատակիցների օնլայն գործունեությունը ճիշտ վերլուծելու համար կարող եք ծանոթանալ ուսումնասիրությանը:

Աղբյուրը՝ mashable.com