Apple-ը պատրաստում է Yerba Buena արվեստների կենտրոնը հոկտեմբերի 22-ի միջոցառման համար

Apple preparesՀոկտեմբերի 22-ին կայանալու է Apple ընկերության հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվելու են ընկերության նոր արտադրանքները: Ավանդույթի համաձայն՝ ընկերության աշխատակիցներն արդեն սկսել են պատրաստել միջոցառման սրահը, որ այս անգամ Սան Ֆրանցիսկոյում գտնվող Yerba Buena արվեստների կենտրոնն է: Այդ մասին վկայում են ցանցում հայտնված լուսանկարները:

Կենտրոնի գունավոր ձևավորումը, հավանաբար, նշան է այն բանի, որ Apple-ը ներկայացնելու է իր արտադրանքներից որևէ մեկի գունային մի քանի տարբերակ: Օրինակ՝ չի բացառվում, որ ընկերությունը պատրաստել է տարբեր գույների iPad-ներ կամ iPad mini-ներ:

Բացի նոր սարքերից՝ սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի OS X Mavericks օպերացիոն համակարգը, որին օգտագործողները սպասում են դեռ հունիս ամսից:

Աղբյուրը՝ appleinsider.ru