Աշխարհի ամենախոշոր ինտերնետ հսկայի բաժնետոմսերի արժեքը առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարի սահմանը՝ NASDAQ արժեթղթերի շուկայում: 13 տոկոսանոց բարձր աճը գրանցվել է երեկ հրապարակված երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում:
Google-ի մաքուր եկամուտը տարվա երրորդ եռամսյակում աճել է 36%-ով՝ մինչև 2.97 միլիարդ դոլար: Կիսամյակային եկամուտը աճել է 12%-ով և կազմել 14.89 միլիարդ դոլար, որից 1.14-ը ստացվել է Motorola Mobility-ից: Բացի այդ ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ YouTube վիդեո-հոսթինգի տրաֆիկի մոտ 40 տոկոսը ձևավորվում է բջջային սարքավորումներից, իսկ երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդհամենը 2%:
Google-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է արժեթղթերի շուկաների բացումից անմիջապես հետո 13.3%-ով և կազմում է 1007.4 դոլար մեկ արժեթղթի համար: Google-ի կապիտալն այժմ կազմում է 335 միլիարդ դոլար:
Աղբյուրը՝ mashable.com