ՄԻԿ-ը հայտարարում է մինչև 50.000$ ֆինանսավորմամբ աքսելերացիայի նոր փուլ

ՄԻԿ-ը հայտարարում է մինչև 50.000$ ֆինանսավորմամբ աքսելերացիայի նոր փուլ

Microsoft innovation centerՄայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը  հայտարարում է իր աքսելերացիոն ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու և սեփական սթարթափը ստեղծելու ցանկություն ունեցող երիտասարդ ձեռներեցների համար:

 Նոր աքսելերացիոն շրջանին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես թիմեր, այնպես էլ նորաստեղծ ընկերություններ: Առաջին անգամ Հայաստանում աքսելերացիայի ծրագրում ներգրավվելու հնարավորություն կստանան ոչ միայն հայկական թիմեր/ընկերություններ, այլև մասնակիցներ մեր տարածաշրջանից և ողջ աշխարհից:

Ահա թե ինչ է սպասում ՄԻԿ-ը հայտագրվողներից՝

– Հավաքել համախոհների և միևնույն գաղափարին նվիրված պրոֆեսիոնալների թիմ

– Գրանցվել ՄԻԿ աքսելերացիայի շրջանին  մինչև հոկտեմբերի 28-ը՝լրացնելով մի քանի պարզ սլայդ այստեղ և ուղարկելով [email protected] էլ. փոստին: 

– Մասնակցել Hackathon[YAN] Start 2013  24-ժամյա մրցույթին և ներկայացնել Ձեր գաղափարի/նախագծի նախատիպը իրական ներդրողներից կազմված ժյուրիին:

– Խորհրդատուների հետ միասին զարգացնել, հղկել և կատարելագործել Ձեր նախագիծը՝ պարբերական հանդիպումների, բրեյնսթորմերի, քննարկումների միջոցով:

Ի՞նչ է տալիս նոր կարգավիճակը  նորաստեղծ ընկերությանը/թիմին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը առաջարկում են աջակցության մի քանի մոդելներ, որոնք հաջողությամբ գործում են աշխարհի լավագույն աքսելերատորներում:  Այժմ Ձեր սթարթափի գրասենյակը կգտնվի  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, դուք հնարավորություն կունենաք օգտվել կենտրոնի բոլոր ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, սարքավորումներից, ծառայություններից, մասնակցել բոլոր միջոցառումներին, դասընթացներին  անվճար և տեղում ստանալ բիզնես/ տեխնոլոգիական խորհրդատվություն: Կենտրոնի թիմի  և հրավիրված գործարար մենթորների մշտական հսկողությամբ Ձեր գաղափարը կվերածվի պատրաստի պրոդուկտի/լուծման ընդամենը մի քանի ամսում:

Ինկուբացիոն 6-9 ամսյա շրջանի ավարտին ՄԻԿ-ի աջակցությամբ  հնարավորություն կունենաք ստանալ մինչև  50.000$ ֆինանսավորում/ներդրում հայկական կամ արտասահմանյան ֆինանսավորման  աղբյուրներից: