Ուրցաձորում հասանելի կլինեն Beeline-ի ինտերնետ ծառայությունները

Ուրցաձորում հասանելի կլինեն Beeline-ի ինտերնետ ծառայությունները

beeline«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը,  Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով մինչև 10 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:

 «Լարային ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը և զարգացման գործընթացին ուղղված ներդրումները միտված են «ԱրմենՏել» ընկերության քաղաքականությամբ՝ դարձնելու կյանքն ավելի լավ: Մեր նպատակն է նաև ՀՀ ողջ տարածքում մեր բաժանորդների համար հասանելի դարձնել ֆիքսված կապի նոր չափանիշները և տրամադրել արագ և որակյալ լարային ինտերնետ, որի պահանջարկն առավել արդիական է մարզերում», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 Նշենք, որ Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների ավարտին «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը միացված կլինեն թվային կայաններին ողջ ՀՀ տարածքում: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ: