Google-ը հրավիրում է մամուլին հոկտեմբերի 24-ի միջոցառմանը

Google-ը հրավիրում է մամուլին հոկտեմբերի 24-ի միջոցառմանը

Google Play Event 2013

ՏՏ աշխարհը սպասում է, թե երբ ինտերնետ հսկան կթողարկի իր հաջորդ սմարթֆոնը` Nexus 5-ը և բջջային օպերացիոն համակարգը` Android 4.4 KitKat-ը: Նոր արտադրանքները Google-ը պատրաստվում է ներկայացնել շուտով: Սակայն, կարծես՝ ընկերությունը չի ներկայացնի դրանք հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում (ԱՄՆ) կայանալիք միջոցառմանը: Google-ը հրավերներ է ուղարկել մամուլի ներկայացուցիչներին՝ մասնակցելու հատուկ միջոցառմանը:

Հրավերի տեսքտում հստակ նշված չէ, թե ինչ է ներկայացվելու սպասվող միջոցառմանը, սակայն հրավերը պարունակում է հետևյալ խոսքերը՝ «Միացե՛ք մեզ երեկոյան Google Play-ի հետ»: Հավանական է, որ հոկտեմբերի 24-ի միջոցառումը կենտրոնացված լինի Google Play-ի շուրջ:

Բաժիններ: Համացանց և կապ