Orange-ն ամփոփեց ցանցի որակի բարձրացման և ծածկույթի ընդլայնման աշխատանքների հերթական փուլը

Orange-ն ամփոփեց ցանցի որակի բարձրացման և ծածկույթի ընդլայնման աշխատանքների հերթական փուլը

orange armeniaՕրանժ Արմենիա ընկերությունն ամփոփեց ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները, որոնք կատարվել են ամռան ընթացքում և աշնան սկզբին՝ կարևոր ժամանակաշրջան ցանցի թողունակության մեծացման և ծածկույթի ընդլայնման առումով:

2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մասերում կառուցվել և ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան: Երևանի որոշ թաղամասերում, Արարատ քաղաքում, ինչպես նաև մի շարք փոքր քաղաքներում ու գյուղերում նոր կայանները կառուցվել են տրաֆիկի՝ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Հաղարծին և մի շարք այլ գյուղերում նոր կայաններն Orange-ի ծառայություններն առաջին անգամ հասանելի են դարձնում բնակչությանը: Սյունիքի մարզի Գեղանուշ և Գոմարան գյուղերում կամ Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ գյուղերում, որոնք նախկինում չունեին որևէ օպերատորի ծածկույթ, Orange-ը որակյալ բջջային ծառայություններ է բերել բնակիչներին առաջին անգամ:

«Ինչպես մեծ ու փոքր քաղաքներում, այնպես էլ գյուղերում մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների որակը՝ մենք նաև մտածում ենք ցանցն ընդլայնելու մասին՝ այդպիսով հասանելի դարձնելով մեր ծառայությունները նոր բնակավայրերում և տարածքներում: Միաժամանակ Արարատ քաղաքում վերջերս իրականացրել ենք ցանցի վերազինման աշխատանքներ Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից և Երևանից հետո: Մենք շարունակելու ենք ընդլայնել մինչև 42Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչև 21,6 Մբ/վ արագությամբ ցանցը՝ ամբողջ ծածկույթում: Orange-ն ուրախ է լինել այն հազվագյուտ օպերատորներից մեկը Եվրոպայում և միակը Հայաստանում, որը նման արագություն է տրամադրում », – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

2013թ. համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 12 նոր կայան: