Twitter-ը հնարավոր է փակի #Music ծառայությունը

Twitter-ը հնարավոր է փակի #Music ծառայությունը

TwitterMusicTwitter-ի #Music ծառայությունը, որը գործարկվել է մի քանի ամիս առաջ, հնարավոր է դադարի գործել, քանի որ այս ընթացքում այդքան էլ մեծ հաջողության չի հասել:

#Music-ն աշխատում է հետևյալ կերպ. ծառայությունը, հաշվի առնելով, թե ում ես դու հետևում (follow), առաջարկում է ունկնդրել տարբեր երաժշտական ստեղծագործություններ:

Հիշեցնենք, որ Twitter-ի երաժշտական ծառայությունը թույլ է տալիս կիսվել նախընտրություններով, փնտրել երգեր ու հետևել նոր կատարումներին: #Music-ի ծառայություն է թողարկվել նաև iOS օպերացիոն համակարգի համար, որը նույնպես մեծ հաջողության չի հասել:

Աղբյուրը՝ theverge.com