Հայտնի են Nokia Lumia 1520-ի տեխնիկական պարամետրերը

nokia-lumia-1520Nokia World Event խոշոր միջոցառումից ընդհամենը երկու օր առաջ ֆիննական ընկերությունը անսպասելիորեն հրապարակեց իր նոր սմարթֆոնի մասին մանրամասն տեղեկատվություն: Nokia-ի պաշտոնական առցանց խանութը Չինաստանում իր ցուցակում ավելացրեց Lumia 1520-ը, որը կլինի ընկերության կողմից երբևէ թողարկված ամենամեծ սմարթֆոնը:

Ըստ Nokia China-ի հրապարակման, Nokia 1520-ն ունի 6 դյույմանոց էկրան, 20 Մպ PureView տեսախցիկ և չորս միջուկանոց Snapdragon 800 պրոցեսոր: Ֆաբլետը կարժենա 4,999 չինական յուան, որը համարժեք է 819 ամերիկյան դոլարի: Էկրանը կունենա Full HD ցուցադրման հնարավորություն (1920×1080), 2 Գբ օպերատիվ հիշողություն, 32 և 64 Գբ արտաքին հիշողություն, 3,400 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Նոր Lumia-ն կմրցակցի Samsung Galaxy Note 3-ի, HTC One Max-ի և Sony Xperia Z Ultra-ի հետ: Հայտնի է, որ Apple-ը նույնպես նախագծում է 6 դյույմանոց սմարթֆոն:

Վաղը` հոկտեմբերի 22-ի միջոցառման ժամանակ Nokia-ն կներկայացնի 6 նոր արտադրանք՝ ներառյալ նոր սմարթֆոն, պլանշետ, նոութբուք և աքսեսուարներ: Նույն օրը Apple-ը կներկայացնի իր նոր iPad-ները:

Աղբյուրը՝ cnet.com