Nokia-ն Lumia սմարթֆոնների վաճառքի ռեկորդ է սահմանել

Nokia LumiaWall Street Journal-ը գրում է, որ ֆիննական Nokia ընկերության Lumia սմարթֆոններն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում վաճառվել են 8 միլիոն օրինակով: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը եղել է 2.9 միլիոն, իսկ նախորդ եռամսյակում՝ 7.4 միլիոն: Սա ռեկորդային է Nokia-ի համար՝ հաշվի առնելով ընկերության անհաջողությունները՝ Lumia շարքի վաճառքի հարցում:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Nokia ընկերությունը վաղը՝ հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում պատրաստվում է անցկացնել Nokia World միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն 6 նորույթներ, որոնց թվում է ընկերության առաջին պլանշետը՝  Lumia 2520-ը:

 Աղբյուրը՝ theverge.com