Windows 8.1 թարմացումից հետո Surface պլանշետները սկսել են չաշխատել

Microsoft Surface Pro 2Surface RT  օգտագործողները բողոքում են, որ Windows 8.1 թարմացումը կատարելուց հետո չեն կարողանում միացնել իրենց պլանշետը:

Համաձայն Microsoft-ի հայտարարության՝ համակարգը շարքից դուրս է եկել նախկինում Windows RT օպերացիոն համակարգն օգտագործողների մոտ: Ընկերությունը հավաստում է, սակայն, որ խնդիր ծագել է քիչ թվով օգտագործողների մոտ:

Windows RT-ից Windows 8.1-ին անցում կատարելու սխալը կապված է թարմացման համար բեռնվող անհրաժեշտ ֆայլերի վնասված լինելու հետ, ինչն էլ խաթարում է պլանշետի աշխատանքը:

Հիշեցնենք, որ Windows 8  օպերացիոն համակարգի առաջին թարմացումը՝ Windows 8.1-ը, թողարկվել է հոկտեմբերի 17-ին և անվճար է Windows 8 օգտագործողների համար, մինչդեռ Windows 7 օգտագործողները թարմացման համար պետք է վճարեն $120:

Աղբյուրը՝ cnews.ru