BlackBerry-ի հաղորդագրությունների հավելվածը 8 ժամում 5 միլիոն ներբեռնում է ունեցել

BlackBerry-ի հաղորդագրությունների հավելվածը 8 ժամում 5 միլիոն ներբեռնում է ունեցել

bbm-logo-Կանադական ընկերության BBM հաղորդագրությունների ծառայությունը թողարկվել է iOS և Android բջջային օպերացիոն համակարգերի համար երկուշաբթի օրը: Ըստ BlackBerry-ի պաշտոնական Twitter էջի, 8 ժամվա ընթացքում հավելվածն արդեն նեբեռնել են ավելի քան 5 միլիոն անգամ:

Ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությունը նշում է, որ BBM.com կայքում 6 միլիոն հավանական օգտագործող գրանցվել էին հավելվածի թողարկման մասին նորություններ ստանալու համար:

Նրանք բոլորը երկուշաբթի առավոտ էլեկտրոնային փոստի միջոցով ստացան սպասված հավելվածի թողարկման մասին լուրը և հղումը, որով կարողացան ներբեռնել այն: Չնայած այս փոքր հաջողությանը՝ BlackBerry-ն դեռևս գտնվում է բիզնեսի վաճառքի գործարքի համար բանակցությունների մեջ տարբեր հավանական գնորդների հետ:

Աղբյուրը՝ cnet.com

Բաժիններ: Վիճակագրություն