Facebook-ն անհասանելի էր օգտագործողների համար ամբողջ աշխարհով

Facebook-ն անհասանելի էր օգտագործողների համար ամբողջ աշխարհով

facebook zoomԵրկուշաբթի առավոտ որոշ օգտագործողներ սխալներ էին տեսնում սոցիալական ցանց մուտք գործելիս: Շատերը չէին կարողանում թարմացնել իրենց կարգավիճակը, մեկնաբանություններ կատարել, հաղորդագրություններ ուղարկել, նկարներ վերբեռնել և կատարել այլ գործողություններ:

Կարգավիճակը թարմացնելիս կարող էիք տեսնել սխալի մասին հաղորդագրություն. «Ձեր կարգավիճակը թարմացնելիս խնդիր առաջացավ: Խնդրում ենք փորձեք ևս մեկ անգամ մի քանի րոպեից:» :

Facebook-ի աշխատանքի հետ կապված խնդիրները հազվադեպ չեն, սակայն այս անգամ խնդիրը համաշխարհային բնույթ էր կրում: Նույն սխալի մասին հաղորդագրությունը երևում էր տարբեր IP-ներից, տարբեր երկրներում:

Մի քանի ժամվա ընթացքում կայքը վերականգնեց իր բնականոն աշխատանքը բոլոր օգտագործողների մոտ: Ավելի ուշ Facebook-ը դեպքի վերաբերյալ հայտարարություն տարածեց. «Վաղ առավոտյան, երբ աշխատանքներ էին տարվում ցանցի պահպանման հետ կապված, մենք տեղեկացանք այն մասին, որ որոշ օգտագործողներ չէին կարողանում գրառումներ կատարել Facebook-ում կարճ ժամանակահատվածի ընթացքում: Մենք շատ արագ լուծեցինք պատճառ հանդիսացող տեխնիկական խնդիրը և հիմա վերադարձել ենք 100 տոկոսով: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»:

Աղբյուրը՝ Mashable.com