Google-ը քարտեզագրման նոր հավելված է թողարկել

Google-ը քարտեզագրման նոր  հավելված է թողարկել

Google-Maps-Engine-Lite-Beta-01-Thumbnail

Ինտերնետ հսկան նոր գործիք է թողարկել Google Maps օգտագործողների համար: Սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը կոչվում է Google Maps Engine Pro:

Նոր գործիքը կարելի է օգտագործել՝ վճարելով ամսեկան 5 դոլար: Այն հնարավորություն է տալիս գործարարներին տեղափոխել տեղեկատվությունը CSV, TSV, XLSX և այլ տիպի ֆայլերից դեպի Google Maps: Ինֆորմացիան Google Maps Engine Pro ներմուծելուց հետո հնարավոր է ստեղծել ինտերակտիվ աշխարհագրական քարտեզ, որն իր մեջ կարող է պարունակել ցանկացած լրացուցիչ ինֆորմացիա, օրինակ` գրասենյակների կորդինատներ, վաճառքների քանակներ, և այլն:

Բացի տեղեկատվության հետ աշխատող ճկուն համակարգից, Google Maps Engine Pro-ն թույլ է տալիս օգտագործողներին խմբագրել քարտեզների ցուցադրման եղանակը: Ստեղծված քարտեզներով հեշտությամբ հնարավոր է կիսվել բոլորի հետ: Հավանական օգտագործողներին հավելվածի օգտագործման համար գաղափարներ տալու համար ամերիկյան ընկերությունը տեսանյութ է պատրաստել:


Աղբյուրը՝ Mashable.com

Բաժիններ: Համացանց և կապ