Nokia-ն ներկայացրել է երեք բյուջետային սմարթֆոն

Nokia-ն ներկայացրել է երեք բյուջետային սմարթֆոն

Nokia ընկերության ղեկավար Սթիվեն Էլոփն այսօր Աբու Դաբիում կայացած Nokia World միջոցառման ժամանակ ներկայացրեց Asha 500, 502 և 503  բյուջետային սմարթֆոնները։

Nokia Asha 500

Asha 502 և 503մոդելներն ունեն պլաստիկից գունավոր՝ կարմիր և կապույթ կաղապարներ, հագեցած են 5 Մպ ֆոտոխցիկներով։ Asha բրենդի հեռախոսների համար կա մոտ 26 միլիոն հավելված։ Սմարթֆոններն ապահովում են խմբային չաթի հնարավորություն, լուսանկարների փոխանակում սոցցանցերում և ձայնային չաթ։

Nokia Asha 502

Nokia Asha 500-ն ունի  2,8 դյույմ անկյունագիծ փոքր էկրան, 2Մպ ֆոտոխցիկ։ Այն կարող է միաժամանակ աշխատել երկու SIM քարտով։

Asha 502-ը նույնպես ունի երկու  SIM քարտի հնարավորություն․ արժեքն է 89 դոլար։ Իսկ Asha 503-ն աշխատում է միայն մեկ SIM քարտով․ արժեքն է 99 դոլար։

Nokia Asha 503