Nokia-ն ներկայացրեց նոր Lumia 1520 սմարթֆոնը

Nokia-ն ներկայացրեց նոր Lumia 1520 սմարթֆոնը

lumia-1520

Այսօր Աբու-Դաբիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Lumia 2520 պլանշետի հետ համատեղ ֆիննական ընկերությունը նաև ներկայացրեց Windows Phone-ով աշխատող Lumia 1520 նոր սմարթֆոնը:

Lumia 1520-ը 6 դյույմանոց (1080p) էկրանով, բարձր որակով լուսանկարներ անելու հնարավորությամբ` 20 մեգապիքսել PureView տեսախցիկով, Snapdragon 800 չորս միջուկանոց պրոցեսորով աշխատող նորագույն սմարթֆոն է: Երկար սպասված սարքավորումն աշխատում է GDR3 ՕՀ-ով` Windows Phone 8-ի վերջին տարբերակներից մեկով: Սա առաջին Lumia սմարթֆոնն է, որի մեջ առկա է Nokia Camera նոր հավելվածը տեսախցիկի համար, որի շնորհիվ լուսանկարներն ավելի որակյալ կստացվեն: Պոլիկարբոնատից պատրաստված պատյանը հասանելի է երեք գույնով՝ սպիտակ, կարմիր կամ դեղին:

Նոր սմարթֆոնով ձայնը ավելի հստակ կլսվի, քանի որ Lumia 1520-ը կկարողանա աշխատել ստերեո ձայնային համակարգով: 32-ից 64 Գբ microSD հիշողության արտաքին կրիչի միջոցով օգտագործողները կկարողանան պահպանել մեծ քանակությամբ վիդեո, աուդիո, ֆոտո ֆայլեր: Շուտով կթողարկվեն համապատսխան հավելվածներ և թարմացումներ Lumia 1520-ի համար, օրինակ` Instagram-ի Windows Phone 8-ի համար նախատեսված տարբերակը:

Աղբյուրը՝ engadget.com