HTC-ն նախագծում է խելացի ժամացույց և պլանշետ

Լուսանկարը՝ CBS-ի
Լուսանկարը՝ CBS-ի

HTC-ի գլխավոր տնօրեն Փիթեր Չոուն ծրագրում է կենտրոնացնել ընկերության ուժերը նոր արտադրանքների մշակման ուղղությամբ, մասնավորապես՝ խոսքը պլանշետային համակարգչի և խելացի ժամացույցի մասին է, հաղորդում է Financial Times-ը:

Հավելյալ տեղեկություններ պլանշետի մասին նա չի հաղորդել լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն ընկերության մյուս ղեկավար Շեր Վոնգը նշել է, որ դա կլինի հիանալի սարք:

Ինչ վերաբերում է խելացի ժամացույցին, ապա այդ ոլորտը, Չոուի խոսքերով, չափազանց կարևոր է ընկերության համար և մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում: Նորույթների թողարկման ժամկետների մասին կրկին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ HTC-ն պատրաստվում է Amazon ինտերնետ-ծառայության հետ համատեղ սարքեր թողարկել:

Աղբյուրը՝ ft.com