IE11-ի նոր տարբերակը սխալ է ցուցադրում Google-ի կայքերը

Windows 8.1 թարմացման հետ միասին օգտագործողները ստացել են Internet Explorer 11-ի նոր տարբերակը, որը խնդիրներով է ցուցադրում Google-ի կայքերը, նույնիսկ սեփական Outlook-ի կայքը բացվում է սխալներով: Շատ օգտագործողներ բողոքում են, որ Google-ի որոնողական արդյունքները ցուցադրվում են էջի ձախ հատվածում, ինչը դժվարացնում է որոնելը: Այլ օգտագործողներ հաղորդում են, որ չեն աշխատում նաև Google Play-ն ու Google Music-ը:

ie11_2

Microsoft-ը մեղադրում է այս ամեն մեջ Google-ին: «Դատելով այս ամենից՝ կարող եմ ասել, որ Google ընկերությունը որոշակի փոփոխություններ է մտցրել իր որոնողական համակարգում, որի պատճառով էլ առաջացել են խնդիրներ: Այժմ մենք աշխատում ենք վերացնել այդ թերությունները», — հայտնել է Microsoft-ի ներկայացուցիչը:

 Աղբյուրը՝ xakep.ru