Nokia-ն մտավ պլանշետների շուկա նոր Lumia 2520-ով

nokia-Lumia- 2520-tabletՖիննական ընկերությունը այսօր Աբու Դաբիում (ԱՄԷ) մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նոր Lumia 2520 պլանշետը: Windows RT օպերացիոն համակարգով աշխատող 10 դյույմանոց սարքավորումը Nokia-ի առաջին լիարժեք պլանշետն է:

Lumia 2520-ը կարժենա 499 դոլար՝ ներառյալ Windows RT 8.1 ՕՀ-ն, որը Windows 8-ի սահմանափակ հնարավորություններով տարբերակն է:

Պլանշետի տեխնիկական պարամետրերն են՝ 4G LTE ցանցային ընդունիչ, 2.2 ԳՀց հաճախականությամբ չորս միջուկանոց պրոցեսոր, 6.7 մեգապիքսել տեսախցիկ: Ընկերությունը նշում է, որ նոր պլանշետի հատուկ էկրանի շնորհիվ հնարավոր կլինի այն օգտագործել արևի ուղիղ ճառագայթների ներքո:

Nokia-ի՝ պլանշետների շուկա մուտքից հետո մրցակցությունը ավելի կթեժանա: Առաջատար Apple-ը աճող շուկայում կարող է աստիճանաբար իր դիրքերը զիճել իրեն հետապնդող Samsung-ին, Microsoft-ին և արդեն նաև Nokia-ին:

Աղբյուրը՝ cnn.com