Apple-ն իջեցրել է նոր MacBook Pro-ների գները

Apple-ն իջեցրել է նոր MacBook Pro-ների գները

Apple-ի մարքեթինգի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը Apple-ի միջոցառմանը ներկայացրել է MacBook Pro նոութբուքների նոր մոդելներ, որոնք հագեցած են չորրորդ սերնդի Intel պրոցեսորներով և Retina էկրաններով: Վերոնշյալ մոդելները այսօրվանից ևեթ վաճառքի դուրս կգան ավելի ցածր գնով, քան նախորդ սերնդի MacBook Pro-ները:

Photo by Mashable

Photo by Mashable

13 դյույմանոց մոդելը, որն ունի  Intel i5 պրոցեսոր՝ 2,4 ԳՀց հաճախությամբ և  4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, կվաճառվեն սկսած 1299 դոլարից: Իսկ 15 դյույմանոց մոդելը, որը ունի Intel i7 պրոցեսոր,  8 ԳԲ օպերատիվ հիշողություն, շուկայում կհայտնվի 1999 դոլարով:

Վերոնշյալ մոդելներն ունեն էներգախնայողության համակարգ և աշխատում են ավտոնոմ ռեժիմում մինչև 8 ժամ (13 դյույմանոց մոդելը) և 9 ժամ (15 դյույմանոց մոդելը):

Աղբյուրը՝ Mashable.com