Samsung-ը գնել է Gorilla Glass չկոտրվող էկրաններ արտադրող ընկերության 7.4%-ը

Samsung-ը գնել է Gorilla Glass չկոտրվող էկրաններ արտադրող ընկերության 7.4%-ը

gorilla-glass-550x363Հարավկորեական Samsung ընկերությունը ձեռք է բերել Corning ընկերության բաժնետոմսերի ևս 7.4%-ը՝ հասցնելով իր մասնաբաժինը 43%-ի: Samsung Corning Precision Materials դուստր ընկերությունը այսուհետ կարող է ամբողջությամբ կառավարել Cornig-ը: Ընկերության 7.4%-ը համարժեք է 1.9 միլիարդ ամերիկյան դոլարի: Կողմերը նաև համաձայնության են եկել, որ Cornig-ը մինչև 2023 թվականը կմատակարարի Samsung-ին Gorilla Glass էկրաններ:

Gorilla Glass ապրանքանիշի էկրանները հիմնականում օգտագործվում են սմարթֆոնների և պլանշետների արտադրության մեջ շուկայի առաջատարների կողմից՝ Samsung, Apple, HTC, Motorola.

Աղբյուրը՝ engadget.com